Էրդողանը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազգ երկու պետություն» կարգախոսին։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են զբաղեցնում արևելքի և արևմուտքի միջև։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը գովաբանելով՝ Էրդողանը հավաստիացրել է, որ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ ավելի են խորացնելու իրենց համագործակցությունը յուրաքանչյուր ոլորտում։
«Նախագահ Իլհամ Ալիև եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում»։
Թուրքիայի ղեկավարը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին՝ վստահություն հայտնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանը կհասնի շատ ավելի բարեկեցիկ պայմանների։
«Իլհամ եղբորս հետ լիարժեք կոորդինացված և համակարգված կերպով իրականացնում ենք այս երկխոսության գործընթացը։ Հավատում եմ նաև, որ, Ալլահի կամքով, մոտ ժամանակներս տեսնելու ենք այս շփումների դրական արդյունքները»։
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ ն...
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մաս...
Ալեն Սիմոնյանը նույնպես բնակարան է ձեռք բերել «Բյուրեղ» բնակելի թաղամասում. «Հետք»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվ...