ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաշինգտոնում հանդիպման հետաձգումը պայմանավորված է Էրդողանի Բաքու այցելությամբ. Եղոյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների չեղարկմանը: Լրագրողի այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել են վաշինգտոնյան քննարկումները, նա պատասխանել է.
«Իմ ենթադրությունն այն է, որ իրենք հյուր ունեին այս օրերին, մասնավորապես, արդեն տեղեկությունը դուք իմացաք, որ Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Ադրբեջան, Բաքու: Իմ կարծիքով իրենց արտգործնախարարը այդ օրերին չէր կարող բացակայել իրենց երկրից»,- ասել է Եղոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ...