Մենք մտածում ենք հացահատիկի գործարքից դուրս գալու մասին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հացահատիկի գործարքից դուրս գալու մտադրության մասին, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Նրա խոսքով՝ հացահատիկային միջանցքներն Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է ծովային անօդաչու թռչող սարքերի արձակման համար, գրում է Коммерсант-ը։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը հացահատիկի գործարքը կնքել է ոչ թե հանուն Ուկրաինայի, այլ օգնելու Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում Ռուսաստանին բարեկամ երկրներին։ Սակայն գործարքի գործընկերները, ինչպես նշել է ՌԴ նախագահը, «խաբել» են Մոսկվային և փաստացի հրաժարվել են կատարել նրա պայմանները։
«Մենք մտածում ենք հացահատիկի գործարքից դուրս գալու մասին։ Ընդ որում՝ այդ միջանցքները, որոնցով շարժվում են նավերը, հակառակորդի կողմից մշտապես օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, ծովային անօդաչու սարքեր արձակելու համար։ Ռուսաստանը, հացահատիկի գործարքից դուրս գալու դեպքում, պատրաստ կլինի ամենաաղքատ երկրներին անվճար մատակարարել Ուկրաինայից եկած հացահատիկի ծավալը», - ասել է պետության ղեկավարը ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ...