Ավինյանը 50 հազար դոլարանոց ավտոմեքենա է նվեր ստացել․ Hayastan.news
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը։ Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից տեղեկանում է, որ Ավինյանը դեռևս 2014-ին ավտոտնակ է նվեր ստացել, 2021-ին գնել է 2014-ին արտադրված Honda մակնիշի ավտոմեքենա, որը հաշվետու տարում վաճառել է 11 հազար դոլարով։
Ավինյանն առանձնատուն ունի Երևանում՝ Արաբկիրում, 2022-ին 2021 թվականի արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել, գործարքի մյուս կողմը նշվում է Արմեն Ավինյանի անունը։ Այսինքն ՝ 19 մլն 300 դրամ (շուրջ 50 հազար դոլար) արժողությամբ մեքենան նվիրել է Ավինյանի հայրը։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ Ավինյանին նվիրել են սպիտակ Volkswagen iD 4։
Ավինյանը բանկային հաշվին ունի 1 մլն 890 հզր դրամ, Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ ունի։
Կանխիկ հայտարարագրել է 3 հազար դոլար, տարվա սկզբին ունեցել է 26 մլն 300 հզր դրամ, տարվա ավարտին այն կազմել է 12 մլն 500 հզր դրամ։ POOLIN ունի՝ 5 մլն 412 հզր դրամի։
Հայրը ևս 11 մլն դրամի գույք է նվիրել Ավինյանին, ինչը հայտարարագրով հայտնի չէ։ «Հայբիզնեսբանկից» փոխառություն ունի 13 մլն դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից» ստացել է աշխատավարձ 5 մլն 212 հզր դրամ, Երևանի քաղաքապետարարանից 2022-ի սեպտեմբերի 23-ից մինչև տարվա ավարտը ստացել է 3 մլն 700 հզր դրամ աշխատավարձ։
Կինը՝ Մարիամ Պահլավունին ունի առանձնատուն, վարում է 2017 թվականի արտադրության Range Rover, որը գնել է 2020-ին, բանկային հաշվին զրո դրամ ունի, կանխիկ՝ 1 մլն 300 հզր դրամ, Տիգրան Ավինյանից նվիրատվություն է ստացել 11 մլն 300 հզր դրամ, սկեսրայից ՝ 19 մլն 640 հզր դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Դրա բացումն ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին․ էրդողանը՝ Ալիևին
Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում (Շուշի), երբ Ադրբեջանը ցանկանա։ Այս մասին Ադրբեջան կատարած իր ա...
Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում․ Բայրամովը՝ խաղաղության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ե...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիում վարչապետը կմասն...
«Եթե պատերազմի և նվաստացման միջև ընտրում ես նվաստացումը, կստանաս թե′ նվաստացում, թե′ պատերազմ». Վարդանյան
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն...