«Եթե պատերազմի և նվաստացման միջև ընտրում ես նվաստացումը, կստանաս թե′ նվաստացում, թե′ պատերազմ». Վարդանյան
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ոչ մի ձևաչափով չեմ տեսնում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը։ Եվ սա միայն իմ դիրքորոշումը չէ։ Սա Արցախում ապրող մարդկանց ճնշող մեծամասնության դիրքորոշումն է, և ոչ միայն՝ Արցախում ապրողների:
Ակնհայտ է, որ թղթի վրա ստորագրված որևէ փաստաթուղթ ուժ չունի, եթե գործնականում՝ «հողի վրա», չկան դրա պահպանումն ապահովող արդյունավետ մեխանիզմներ, հստակ համակարգեր, կոնկրետ համաձայնագրերի խախտումները պատժելու մեխանիզմներ, եթե ժողովուրդն ու ղեկավարները չեն ցուցաբերում կամք, եթե ամեն ինչը «լղոզվում է»:
Դիվանագիտական ճանապարհով նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է: Հ իշո՞ւմ եք Չերչիլի խոսքերը՝ «Եթե պատերազմի և նվաստացման միջև ընտրում ես նվաստացումը, կստանաս թե′ նվաստացում, թե′ պատերազմ»»։ |
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ մամուլի խոսնակը հաղորդագրություն է տարածել
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Հայաստանի և Ադրբեջանի մ...
Իրանի ԱԳՆ - ն՝ դատապարտել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որով կոչ...
Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, նրան այսօր ընդունել է...
Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում․ Բայրամովը՝ խաղաղության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ե...