Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով. ԶԼՄ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով, Aysor.am-ին ասել է Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Գայանե Հակոբյանը, սակայն, դեռ ազատ չի արձակվել։
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:
Գայանե Հակոբյանը կալանավորվել էր 1 ամսով:
Նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։
Պաշտպանության կողմը միջնորդել էր Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել ԱԺ երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։
Նմանատիպ հոդվածներ
Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը. մանրամասներ ողբերգական դեպքից
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախա...
Զոհվածի մայր Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց
Դատարանը 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, Աշոտ Փաշին...
Երևանում զինծառայողը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է
Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանակա...
Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել. փաստաբան
«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալան...