Ինչու է Ադրբեջանը փակել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը. IRNA

Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ներկայացուցչության փակումը այն բանից հետո, երբ արտաքսվեց իր ներկայացուցիչը, Ադրբեջանի կառավարության համար պատրվակ է երկու երկրների միջև վերջին տարաձայնությունների հետ կապված, IRNA-ին տված հարցազրույցում ասել է աղբյուրը։

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ լավ մտադրություններ է ունեցել իր հարևանների հետ հարաբերություններում և ցանկացել է լուծել երկու երկրների միջև առկա խնդիրները երկխոսության միջոցով` խուսափելով անտրամաբանական, զգացմունքային և լարվածություն ավելացնող գործողություններից, ուստի այդ առնչությամբ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների որոշ հայտարարություններ մաքուր սուտ են»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում IRNA-ն:

 

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Բաքվում իր տիրապետման տակ ունի մեծ ունեցվածք և ադրբեջանական կողմի վերջին գործողությունները միակողմանի և հապճեպ արդարացումներ են։ Ըստ իրանական կողմի` տեղի ունեցածը հնարավոր է կարգավորել երկխոսության միջոցով։

Քաղաքականություն

Պատահարներ