
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հարսանիք՝ շրջափակված Արցախում․ հովհարային անջատման ժամ

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Հարսանիք շրջափակված Արցախում: Էլեկտրականության հովհարային անջատման ժամ»:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան մայիսի 28-ին։
Ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհին` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։