Հասարակություն Կարևոր

Կարմիր խաչի միջնորդությամբ վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան

Կարմիր խաչի միջնորդությամբ վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան։ Armenia Today-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան…

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան։ 

 

Armenia Today-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով` այսօր արդեն 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   

 

«Այսօր նաև բեռանատարներով տեղափոխել ենք մարդասիրական օգնություն։ Մայիսի 17-ից մենք վերսկսել ենք այդ գործողությունները»,– նշել է Ամատունին։   

 

Նա տեղեկացրել է, որ տեղափոխվել են մարդասիրական տարբեր բեռներ, հիմնականում` տեղական բուժհաստատությունների համար նախատեսված բժշկական պարագաներ, դեղորայք, ինչպես նաև որոշ պարագաներ, որոնք անհրաժեշտ են ԿԽՄԿ մարդասիրական աշխատանքները տեղում իրականացնելու համար։ Ամատունու խոսքով` մայիսի 17-ից մինչև այսօր, ընդհանուր առմամբ, 16 բեռնատար են Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն տեղ հասցրել։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ թղթեր էին այրվում Ծիծեռնակաբերդի այգում․ Հայոց Ցեղասպանության թանգարանը՝ աղմկահարույց տեսակադրերի մասին

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում եր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250