ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ր պաշտոնյաները չեն հեռացրել «պլյոնկաները»

Մգեցված ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ պահանջը վերաբերում է բոլորին, բացառություն չեն ո՛չ ծառայողական, ո՛չ էլ օպերատիվ ավտոմեքենաները։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ներքին գործերի փոխնախար Արփինե Սարգսյանը՝ վստահեցնելով՝ ոստիկաններն անկաշկանդ մոտենալու են ու տուգանեն բոլորին։ Արփինե Սարգսյանը չի նկատել, որ Կառավարության որոշ անդամներ արտոնյալ վիճակում են։

 

MediaHub-ի տեսախցիկն  ֆիքսել է օրինազանց պաշտոնյաների մգեցված ապակիներով ամենագնացները, մինչդեռ հունիսի 1-ից օրենքին պետք է ենթարկվեին առանց բացառության բոլոր վարորդները։

 

«Արտոնյալների թվում են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը․ թաղանթապատված է նրան ուղեկցող մեքենան, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

 

Տեսանյութում կտեսնեք Կառավարության այլ անդամների մեքենաներ։ Որոշ խորամանկներ, որպեսզի թաքցնեն ապակիների մգեցվածությունը, պարզապես իջեցրել են պատուհանները։ Անհասկանալի շարժի մեջ են, օրինակ, Կառավարության անդամներին սպասարկող 2 մեքենաներ՝ մեկ կայանում են հետիոտնային անցումի վրա, մեկ երկրորդ գծում։ Վերադառնալով թեմային նշենք, որ Ոստիկանությունը հերթական անգամ զգուշացրել է՝ հունիսի 1-ից պարեկները եւ ճանապարհային ոստիկանները քաղաքացիներին տուգանելու են։ Օրենքի պրակտիկ կիրառմանը զուգահեռ շարունակելու են շեշտը դնել նաեւ բացատրական աշխատանքների իրականացման վրա»։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  


 

Քաղաքականություն