Հայտնի է Վենսի այցերի ժամանակացույցը Երևան և Բաքու
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մամուլի քարտուղարը ներկայացրել է նրա առաջիկա այցերի ժամանակացույցը Հայաստան և Ադրբեջան։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9–10-ը կայցելի Հայաստան, իսկ փետրվարի 10–11-ը կգտնվի Ադրբեջանում։ Այդ մասին Վաշինգտոնում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հայտնել է փոխնախագահի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային այցերն ավարտելուց հետո Ջեյ Դի Վենսը չորեքշաբթի երեկոյան կվերադառնա Վաշինգտոն։
Այցերի օրակարգի մանրամասները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել, սակայն ակնկալվում է, որ քննարկումները կվերաբերեն տարածաշրջանային քաղաքական և անվտանգության հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...