ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտակերտում հեղեղումներ են

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, ըստ որի՝ Արցախի Մարտակերտ քաղաքում հեղեղումներ են։

 

Կադրերում երևում է քաղաքի ջրով ողողված փողոցներից մեկը։ Տեսանյութը, որը Facebook սոցիալական ցանցում տարածել է օգտատերերից մեկը, արագորեն տարածվել է։ 

 

Հիշեցնենք, որ օրերս Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել էր Արցախում հորդառատ անձրևների մասին։

 

Հանրապետության տարածքում տեղացած հորդառատ անձրևի և քամու ուժգնացման հետևանքով կոտրվել են ծառեր, շինությունից պոկված թիթեղները և ապակիները վնասել են ավտոմեքենաներ, ինչպես նաև էլեկտրալարեր, մայիսի 29-ին գրել էր գերատեսչության լրատվական ծառայությունը։
 

Քաղաքականություն