ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵՄ դեսպանը «շոկային» համարեց «ԼԳԲՏ համայնքում» առկա դեպքերը

Մայիսի 31-ին Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  ԵՄ դեսպանը` Անդրեա Վիկտորին, «շոկային» է համարել «ԼԳԲՏ համայնքում» առկա դեպքերը: 

 

«Ես կարևորում եմ և քաղհասարակության վրա եմ հույսս դնում, սա ներառականությունն է: Ինչ է դա նշանակում` իսկապես թիրախավորել բոլոր խոցելի խմբերը` լինեն դա հաշմանդամություն ունեցող անձինք, ԼԳԲՏ համայքի ներկայացուցիչները: Կային դեպքեր, որոնք ինձ համար «շոկային» էին: Ես  ակնկալում եմ, որ քաղհասարակույթունը պաշտպանի և ասի`  չպետք է այսպես լինի: Մարդիկ պետք է ունենան իրավունք ապրելու անվտանգ երկրում, սակայն ես նաև ցանկանում եմ, որ Կառավարությունը, կառավարության անդամաները ասեն, որ սա չպետք է տեղի ունենա մեր երկրում, որովհետև սա էլ ժողովրդավարության մի կետ»: 

 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն