Վերջնանպատակը դեպի Կապան օդանավակայան կանոնավոր ուղևորափոխադրում ունենալն է․ նախարար
Մոտ ժամանակներս դեպի Կապանի օդանավակայան 2-րդ թռիչքը կիրականացվի: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հիշեցնելով, որ 1 թռիչք արդեն իսկ իրականացվել է: Սանոսյանի խոսքով՝ վերջնանպատակը կանոնավոր ուղևորափոխադրում ունենալն է:
Ըստ նախարարի՝ մեկ օդանավ կա, որը հիմա էլ է պատրաստ թռիչքի:
«Մենք 1 տեխնիկական թռիչք իրականացրել ենք, մենք այդ ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ ենք նախանշել, հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Տեղեր կան՝ նավիգացիոն համակարգում է պետք բան փոխել, տեղ կա՝ ինչ-որ սարքավորում է պետք ավելացնել»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս 2-րդ թռիչքն է նախատեսվում իրականացնել:
Բայց հնարավոր է՝ ինքնաթիռը Կապանում վայրէջք չկատարի, «որովհետև այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են, օդանավակայանում չեն, մինչև օդանավակայան գոտում են, և հիմա 2-րդ թռիչքը կիրականացնենք, որպեսզի տեսնենք, որ մեր արած սարքավորումների տեղադրումից հետո այդ խնդիրները վերացե՞լ են»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն․ ԱՄՆ-ից՝ այդ մասին
Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհ...
Նախատեսում ենք ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է է ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։ Այս մաս...
ԵՄ-ն ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը
Երկու օրից Քիշնևում նախատեսված բանակցություններին ընդառաջ Եվրամիությունը ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվ...
Ռուբեն Վարդանյանը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանր...