ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերին Լարսի անցակետի մոտ հեղեղումներ են
Վերին Լարսի անցակետի շրջանում բավական լարված իրավիճակ է ՝ կապված հեղեղումների սեզոնի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոյի հաղորդագրությունից։
«Մասնագետները այս պահին փորձում են խուսափել մայրուղու հեղեղումից։ Ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, ափի երկայնքով պատնեշներ ենք շարում, որ ջուրը հնարավորինս հեռանա»,- գրել է նա։
Վերին Լարսով անցնող ուղղությունը Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։