ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի սահման տանող Արմավիրի մարզի Լուսագյուղի մոտ նոր կամուրջ կկառուցվի

Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ գտնվող հին կամրջի փոխարեն նորը կկառուցվի։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մամուլի հաղորդագրություն է տարածել` նշելով, որ կամուրջն ամբողջովին կազմալուծվել է, վթարավտանգ դարձել։ Կամուրջը գտնվում է Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+400 հատվածում։

 

Որոշում է կայացվել տեղադրել կամրջի հիմքերը, այնուհետև երկաթբետոնե սալերը։ Կկատարվեն նաև նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Նշվում է, որ կնորոգվի նաև կազմատված և նոր կառուցվող տրանսպորտային օբյեկտը շրջանցող զուգահեռ կամուրջը, որտեղով այս պահին ապահովվում է երթևեկությունը։

 

Հիմնադրամից հիշեցնում են, որ շրջանցիկ կամրջով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։

Քաղաքականություն

Պատահարներ