ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թող մեզ չմիանան ընդդիմադիր քաղաքացիական ուժերը. վարորդ

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Վարորդները բողոքի ակցիա են սկսել  մայրաքաղաքում:

«Խոսքը միայն «պլյոնկաների» օրենքի մասին չէ։ Մեր՝ վարորդներիս հետ կապված շատ խնդիրներ կան։ Սենց մի բան կա, եթե մի բան են ուզում անել, չի ստացվում, սկսում են կպնել վարորդներին ու մեքենաներին։ Շատ լավ գիտեք, որ արդեն քանի տարի է՝ մարդիկ էժան մեքենա չեն կարողանում ներմուծել արտերկրից։ Մարդ կա, օրինակ, որ ընդամենը երկու հազար դոլար փող ունի, ուզում է գնա Վրաստանից մեքենա բերի, քշի։ Մաքսազերծման գինը դարձրել են 6 հազար դոլար, հիմա էդ մարդը իր կյանքում ինչքան աշխատի, որ էդ 6 հազարը մուծի։ Մարդը ուզում է իր երեխուն մեքենայով տանի դպրոց օրինակ, վարորդական իրավունք էլ ունի»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից վարորդներից մեկը։ 

Վարորսն իր խոսքում նշել է, որ չեն ուզում իրենց միանան ընդդիմադիր պատգամավորները. 

 

«Թող մեզ չմիանան ընդդիմադիր քաղաքացիական  ուժերը, մենք չենք ուզում, որովհետև ինչ լինում ա, ընդդիմադիրները հելնում են,  գալիս են հասնում են էդտեղ: Սա մեր վարորդների գործն է»: 

 

Մանրամասները` տեսանյութում:

 

Քաղաքականություն

Պատահարներ