ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ փոխնախարարը՝ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշման մասին

Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: 
 

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ կա շփոթմունք, որ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը, նոր է, սակայն այն եղել է ավելի վաղ եւ չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

 

«Գաղտնիք չէ, որ Ոստիկանությունը միշտ չէ ժամանակակից միջոցներով հագեցված եղել։ Այս սպառազինության թարմացումները գլոբալ առումով սկսվեցին Ոստիկանության բարեփոխումների շրջանակում։ Քանի որ սկզբնական շրջանում ամբողջ Հանրապետության շրջանում չունեինք այդ սարքերից, տրամաբանական չէր լինի, եթե Երեւանում տուգանեինք քաղաքացուն, Կոտայքում՝ ոչ»,- նշել է նա։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն