ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ձերբակալել են որբերին արտերկիր տանել պատրաստվող Ուկրաինայի քաղաքացուն

Մոսկվայում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի մի կին, որը պատրաստվումէր նոր շրջաններից դուրս բերել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ուժային գերատեսչության իր աղբյուրը։

 

Նշվում է, որ կինը գործել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից վերահսկվող «Save Ukraine» հիմնադրամի հանձնարարությամբ։

 

Հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը, երեխաների իրավունքների պաշտպանին ու տեղական իշխանություններին հանձնարարել էր պարզել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում բնակվող որբ երեխաների թիվը, որպեսզի նրանց անհապաղ պետական օգնություն և սոցիալական աջակցություն տրամադրվի։

ՌԴ երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան իր հերթին հայտնել էր, որ սկսել են «Դոնբասի բոլոր երեխաները ընտանիքներում» նախագիծ իրականացնել։

 

Մարտի կեսերին Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը դիմել էր Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովային և Մարիա Լվովա-Բելովային՝ խնդրելով տրամադրել որբերի ցուցակները, որոնք գտնվում են նոր շրջաններում: Նա պարզաբանել է, որ խոսքն այն երեխաների մասին է, որոնք 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ Ուկրաինայի քաղաքացիներ էին՝ մինչև 18 տարեկան ներառյալ։ Վերեշչուկը խնդրել էր տվյալներ տրամադրել նաև այն երեխաների մասին, որոնք տեղափոխվել են Ռուսաստանի տարածք:

 

Կինը պատմել է, որ կամավոր Անաստասիայի ցուցումով ինքը պետք է գար Գենիչեսկ և այնտեղ կազմակերպեր երկու երեխաների խնամակալությունը, այնուհետև մեկներ Կիև, այնտեղից՝ Գերմանիա։

 

 Ռուսաստան մուտք գործելու ժամանակ նա իր այցի նպատակը նշել է Ռուսաստանի քաղաքացիություն և բնակարան ձեռք բերելը։
 

Քաղաքականություն