ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուսաթափանցելիության մասին ոստիկանությունը զգուշացնում է, իսկ իրավաբաններն ասում են՝ «Հիմք չունեն»

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: 


Մինչ Auroranews-ին ոստիկանությունից հայտնեցին, որ այս ամենը կարգավորվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով, իրավաբանները հակադարձում են` պահանջը օրինական հիմք չունի: Auroranews-ը զրուցել է իրավաբաններ Արամազդ Կիվիրյանի և Գոհար Մելոյանի հետ: 

 

«Նույն Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը հստակ սահմանում է, որ տվյալ դեպքում այդ  լուսաթափանցելիությունը սահմանվում է Կառավարության որոշմամբ»,- նշել է Կիվիրյանը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն