ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու». Մանուկյանը՝ Պապիկյանին

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է.

 

«Դիցուք, որևէ մեկն ամուսնանում է, դիմում է ներկայացնում, անցնում ծառայության, բնականաբար, 6-ամսյա ծառայության ընթացքում նրան տրվում է կարճատև արձակուրդ, վերադառնում է, պարզվում է՝ հղի է, ի՞նչ է լինելու»: 

 

 «Եթե կունենանք այդպիսի ուրախալի դեպքեր, միայն կողջունենք»,- պատասխանել է նախարարը: 

Հիշեցնենք՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Ըստ նախարարի՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս:

Քաղաքականություն

Պատահարներ