ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոսովոյում բախումների ժամանակ ավելի քան 50 մարդ է տուժել

Կոսովոյի հյուսիսում բախումների ժամանակ ավելի քան 50 մարդ է տուժել։ Այս մասին գրում է Известия-ն՝ հղում տալով բժշկական հաստատությունների տվյալներին։ 

 

Լրատվամիջոցը գրում է, որ Զվեչան քաղաքի քաղաքապետարանի շենքի դիմաց պայթյուններ են եղել, ավտոմեքենաներ են այրվում։

Սերբերը, ի նշան խաղաղ բողոքի, նստել են ուժայինների դիմաց։ Սակայն KFOR-ի աշխատակիցները սկսել են արցունքաբեր գազ կիրառել։

 

Հիշեցնենք՝ մայիսի 26-ի առավոտյան Կոսովոյի անվտանգության ուժերը ժամանել են չորս մունիցիպալիտետների քաղաքային վարչակազմերի շենքեր և փորձել գրավել դրանք։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյում իրավիճակի սրման պատճառով սերբական բանակը հասցրել է առավելագույն պատրաստվածության։Մայիսի 28-ին Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը հայտարարել է, որ Կոսովոյում լարվածությունը հասել է գագաթնակետին և կարող է վերածվել զինված հակամարտության։Այսօր էլ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում և Մետոհիայում արգելափակել են շրջանի հյուսիսում գտնվող քաղաքապետարանների մուտքերը: Մի քանի հարյուր մարդ հավաքվել է նահանգի հյուսիսում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի մոտ՝ պահանջելով դուրս բերել Կոսովոյի ոստիկանությունը և հետ կանչել նորընտիր ալբանացի քաղաքապետերին։

 

Քաղաքականություն

Պատահարներ