ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոչ` երևանցիներին. մաքրենք թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդը

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը կոչ է անում երևանցիներին՝ ամեն մեկն իր համայնքի շենքերի վրայից  մաքրել թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդը։

 

«Մաքրենք, ազատվենք այս չարիքից։ Շինարարներից արդեն հասել ենք Հալաբյան փողոց, արդեն 15-րդն ենք մաքրում: Խնդրում եմ բոլորին, իմ հասակակիցներին, եթե ձեր թաղամասերում տեսնեք  նմանատիպ բաներ, խնդրում եմ մաքրեք, որպեսզի ազատվենք այս չարիքից:

Այս դեռահաս իշխանությունները, բացի հային կործանելուց, այլ բան չեն անում:  Նրանք որևէ քայլ չեն անում թմրանյութերի շրջանառությունը երկրում վերացնելու ուղղությամբ, ինչը կործանարար է մեր դերունդների համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկողոսյանը։

 

Նա դիմեց Երևանի քաղաքապետարանին, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին. «Հետաքրքիր է՝ պատերին այս թելեգրամ ալքիների գովազդի համար գումար ստանո՞ւմ են, թե՞ ոչ»։

Քաղաքականություն

Պատահարներ