ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արա Ֆիդանյանը՝ ոստիկանի՝ «Նիկոլը բոլորինս է» արտահայտության մասին

ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սարդարապատի ճանապարհին ոստիկանի՝ «Նիկոլը մեր բոլորինն ա» արտահայտությանը և պատասխանելով լրագրողի հարցին` ոստիկանի առաքելությունը դա՞ է, որ քաղաքացուն պարտադրի իշխանական հայացքներ ունենալ, նշել է, որ մասնավոր դեպքի հետ կապված մեկնաբանություն չի կարող տալ. 

 

«Ձեզնից եմ լսել, որ նման ինչ-որ հանգամանք կա: Ոստիկանությունը մշտապես իրականացրել է օրենքով իր վրա դրված գործառույթը, այն է՝ հասարակական կարգի, անվտանգության ապահովումը»,- ասել է պաշտոնյան:

 


Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի՝ Սարդարապատի հուշահամալիր այցի կապակցությամբ, ոստիկանները փակել են ճանապարհը:

 

«2 ժամ ա՝ ասում եք 5 րոպեից ճանապարհը կբացվի: Թողե՛ք, էթում եմ տուն, հոգնած եմ: Ինչի՞ համար, Նիկոլիդ համա՞ր: Էսքան զորք, որ իրան ա պահում, թող հելնի, էթա՝ դիրք պահի: Ճամփես բացե՛ք»,- դիմելով ոստիկանին՝ ասել է քաղաքացին: «Նիկոլը մեր բոլորինն ա»,- արձագանքել է ոստիկանը: 
 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ