ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պատերազմի սկզբից ի վեր ԱԹՍ-ներով ամենազանգվածային հարձակումը՝ Կիևի վրա

Գիշերը Ռուսաստանը ռեկորդային թվով կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է գործարկել Ուկրաինայում։ Մեծ մասը թողարկվել է Կիևում: Այս մասին են գրում ուկրաինական լրատվականները և նում, որ սա  ԱԹՍ-ներով ամենազանգվածային հարձակումն էր Կիևի վրա պատերազմի սկզբից ի վեր: Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ 54 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից 52-ը խոցվել են։ 

 

Անօդաչուների մեծ մասը հարձակվել է Կիևի վրա. քաղաքի վարչակազմի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ավելի քան 40 անօդաչու թռչող սարքեր։ Օդային տագնապի ազդանշանը տևել է ավելի քան հինգ ժամ։ Գիշերային հարձակման թիրախները եղել են ռազմական օբյեկտները և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները։

 

Մանրամասները՝ լուսանկարներում: