Հայաստանը կարող էր վետո դնել Ադրբեջանի մասնակցությանը, բայց չարեց․ Վահան Բաբայան
Հայաստանը կարող էր վետո դնել Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ գագաթաժողովին, բայց ինչպես և սպասվում էր չարեց դա: Այս մասին
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ձայն բարբարո անապատի էր Նիկոլի պնդումները Լաչինի միջանցքի մասին և տպավորություն էր, որ որևէ մեկին դա չի հետաքրքրում, «խոսում է թող խոսա», սա էր վերաբերմումքը: ՌԴ նախագահը իհարկե շեշտեց, որ ՌԴ-ն իր տեսակետները չի փոխել և կարծում եմ հասկացնել տվեց դրանով, որ մենք ենք տեսակետներ փոխել», - գրել է նա և հավելել․
«Սպասենք եռակողմ հանդիպման ավարտին»:
Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում կայացել է Փաշինյան - Պուտին - Ալիև եռակողմ հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...