Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
«Սակայն, քանի որ մենք որևէ թեկնածու չունենք, որը ձայն է ստացել, այս դեպքում երկրորդ փուլ չի կարող լինել՝ ըստ կանոնակարգի: Եվ հարցը ԲԴԽ-ի դաշտում է, ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին»,-հայտարարել է Հակոբ Արշակյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փաշի...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկ...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...