Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր խոսքում կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին հիմք է ծառայում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Ես ցանկանում եմ ասել, որ դա օգտագործվում է 2020թ. Նոյեմբերի 9-ի հայատարարության կատարման շրջանակներում, ես ցանկանում եմ ընդգծել որ այդ հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լիներ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք, անօրինական ձևով արգելափակված է Ադրբեջանի կողմից»։
Փաշինյանը նաև հավելել է, որ մյուս կողմից ցանկանում է նշել, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի բոլոր հաղորդակցություների ապաշրջափակմանը, որոնք անցնում են ՀՀ տարածքով։ Մենք պատրաստ ենք այդ հաղորդակցությունների բացմանը ՀՀ սուվերենության և իրավական շրջանակներում։
Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում ընթացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը ընդլայնված կազմով։
Նմանատիպ հոդվածներ
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկ...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...