Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Երևանի վերջին հայտարարությունները մենք դրական ենք գնահատում. հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կան երկուստեք դրական հայտարարություններ։ Մենք աջակցում ենք դրան։
Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության համաձայնագիր, եթե Հայաստանն ասի «այո», շատ շուտով քննարկումներ կլինեն, և այն կստորագրվի։ Մենք` որպես Թուրքիա, այս իրավիճակում որոշ դրական քայլերի կգնանք», - ասել է Չավուշօղլուն այսօր իր ելույթում։
Նրա հայտարարությունը հեռարձակվել է Twıtter-ի իր միկրոբլոկում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փաշի...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկ...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...