Ժամանակին Փաշինյանը ծաղրում էր այս մոդելի ավտոմեքենաները, իսկ հիմա գնել են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը 8 մլն 910 հազար դրամ՝ շուրջ 23 հազար դոլար արժողությամբ բեռնատար մեքենա է գնել՝ «ԳԱԶ 3302-750» մակնիշի։ Գնումը կատարվել է «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ից։ Մեքենան նոր է, գնվել է վարչապետի աշխատակազմի կարիքների համար: Իսկ թե ինչ կարիքների համար՝ չի նշվում։
Հետաքրքիր է, որ ժամանակին Փաշինյանը ծաղրում էր այս մոդելի ավտոմեքենաները եւ երբ Երեւանի քաղաքապետի թեկնածու էր հեռավոր 2017-ին, մայրաքաղաքային տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսները, որոնք մինչ այժմ էլ կան՝ սպասարկում են բնակչությանը, անվանում էր «հուսահատության գազելներ»։
Արցախի ու ՀՀ տարածքների հանձնման ֆոնին, թերեւս, Փաշինյանի աշխատակազմի ձեռք բերած այս նոր «Գազելը» երեւի կարելի է «հույսի գազել» անվանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես կազդի հայկական ավիաշուկայի վրա Վրաստանի և ՌԴ-ի միջև չվերթերի վերսկսումը․ Sputnik
Հայաստանում առայժմ հաշվում են, թե որքան վնաս կկրի երկրի ավիացիոն ոլորտը և որքանով կկրճատվի ուղևորահոսքը ՀՀ օդանավակայանն...
Ադրբեջանում ձերբակալվել են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի աշխատող անձինք
Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։Ադրբ...
Անձրևանոցը չմոռանաք․ տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում մայիսի 23-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսանգի ջրամբարը՝ Բաքվի ֆաշիստական ռեժիմի գործողությունների արդյունքում
Ահա այսպիսի տեսք ունի Սարսանգի ջրամբարը՝ Բաքվի ֆաշիստական ռեժիմի ցեղասպան գործողությունների արդյունքում։ Հայաստանից Ար...