Տնտեսություն

Ցավոք, չենք կարող արձանագրել, որ համաշխարհային տեխնոլոգիական առումով մեր երկրներն առաջատար են․ Մհեր Գրիգորյան

Gohar Vardanyan 62 դիտում
Ցավոք, չենք կարող արձանագրել, որ համաշխարհային տեխնոլոգիական առումով մեր երկրներն առաջատար են․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ելույթ ունենալով Եվրասիական Տնտեսական համաժողովի նիստի ընթացքում, նախանշել է այն քայլերը, որոնք ԵԱՏՄ երկրները պետք է ձեռնարկեն առավել արդյունավետ համագործակցության համար:

 

«Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ մենք բոլորս տարբեր հարկային ռեժիմներ ունենք, էներգակիրների տարբեր արժեք, լոգիստիկ հնարավորություններ, բյուջետային մուտքերի աղբյուրներ, գլոբալ ճգնաժամերից և բացասական երևույթներից պաշտպանվելու պոտենցիալներ, բիզնեսին աջակցելու միջոցառումների տարբեր մեխանիզմներ։ Ըստ այդմ, մեր փոխգործակցության ռազմավարական տնտեսական բովանդակությունը պետք է համապատասխանի այդ հիմնարար գործոններին»,-ասել է նա։

 

Գրիգորյանը կարևորել է տեխնոլոգիական առաջընթացը տնտեսական զարգացման համար։ Նման մոտեցման դեպքում, նրա խոսքով, մարդկային կապիտալի զարգացման եվրասիական ռազմավարություններն առավել գործուն, սինխրոն և որակյալ կդառնան։ Չէ՞ որ ինտեգրման հիմնական իմաստը մարդկային կապիտալի (որպես Եվրասիայի գլխավոր ներուժի և ապագայի) զարգացումն է։

 

«Ցավոք, չնայած միության գիտական և ռեսուրսային հսկայական ներուժին, մեր քաղաքացիների կրթության բարձր մակարդակին, առայժմ չենք կարող արձանագրել, որ համաշխարհային տեխնոլոգիական և տեխնիկական առաջընթացի առաջատարները մեր երկրներն են։ Արմատապես փոփոխվող աշխարհը և զարգացման բարձր տեմպերը նորարարական գաղափարների և ժամանակակից ստեղծագործական մոտեցման շարունակական հոսք են պահանջում գլոբալ խնդիրների արդյունավետ լուծման համար»,-հավելել է նա։

 

Ընդ որում, արժեքավոր նորարարական գաղափարները պահանջված են ամբողջ աշխարհում և, բնականաբար, գաղթում են առավել բարենպաստ միջավայր, ուստի անհրաժեշտ է այդպիսին միության սահմաններում։

 

Փորձագետների գնահատմամբ` առավել զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում ազգային եկամտի միջին աճի 60%-ը պայմանավորված է ժամանակակից գիտելիքների, հմտությունների և որակյալ կրթության մակարդակի աճով։

 

Մարդկային ներուժի իրացման հարցերն արդիական են ցանկացած աշխարհատնտեսական իրականության մեջ։

 

Գրիգորյանը նշել է, որ մոտ ապագայում կրթական և առողջապահական ծառայությունների շուկաներն ակնհայտորեն կդառնան գլոբալ և կավելացնեն իրենց մասնաբաժինը ծառայությունների համաշխարհային առևտրում։

 

«Եվ այդ տեսանկյունից մենք արդեն հիմա պետք է օգտագործենք և ընդլայնենք դրանց արտահանման ներուժը, ինչն իր հերթին թույլ կտա մեր միությունում արդար գնահատել նման ծառայությունների որակը և դրանց մրցունակությունը», -ասել է նա։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250