Բայդենը և Ներկայացուցիչների պալատի նախագահը չեն կարողացել համաձայնության գալ ազգային պարտքի շուրջ

Պարտքի առաստաղի մասին բանակցությունները նախագահ Ջո Բայդենի հետ արդյունավետ են եղել, սակայն համաձայնություն դեռ պետք է ձեռք բերել, ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին։ 

«Այսօրվա տոնայնությունն ավելի լավն էր, քան ցանկացած այլ ժամանակ, երբ մենք քննարկումներ ենք ունեցել», - հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մաքքարթին: 

Նրա խոսքով՝ ինքն ու Բայդենը «արդյունավետ քննարկում են ունեցել»։ 

Մաքքարթին նաև աել է, որ ինքը «երբեք» չի առաջարկի Ներկայացուցիչների պալատին բարձրացնել պետական ​​պարտքի առաստաղը և, նրա կարծիքով, ժամանակն է, որ օրենսդիրները «փոխեն դաշնային ծախսերի ուղղությունը»: 

ԱՄՆ նախագահը Մաքքարթիի հետ վերջին հանդիպումը նույնպես «արդյունավետ» է անվանել։ 

«Ես հենց նոր ավարտեցի արդյունավետ հանդիպումը խոսնակ Մաքքարթիի հետ՝ կապված դեֆոլտից խուսափելու և մեր տնտեսության համար աղետից խուսափելու անհրաժեշտության հետ», - ասել է Բայդենը Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ: 

Նրա խոսքով՝ իրենք համաձայնել են, որ «դեֆոլտը բացառվում է»։ 

«Չնայած տարաձայնություններին, խոսնակը և ես (...) կշարունակենք քննարկել առաջընթացի ուղիները»,- ասել է Բայդենը։ 

Հանդիպումից առաջ նախագահը ասել է, որ «լավատես է, որ մենք որոշակի առաջընթաց կունենանք»: 

«Մենք բյուջեի շուրջ համաձայնություն կունենանք, իսկ Ամերիկան ​​դեֆոլտ չի ունենա»,- ասել է նա՝ հավելելով, որ «այլընտրանք չկա»։ 

Քաղաքականություն