Առաջիկա օրերին ԱՄՆ-ում դեֆոլտ է սպասվում․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Առաջիկա օրերին ԱՄՆ-ում դեֆոլտ է սպասվում, դրա պատասխանատվությունը կրում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին։ 

 

Նա գնահատում է, որ ինը օր է մնում մինչև ենթադրյալ ամսաթիվը, երբ ԱՄՆ-ն չի կարողանա վճարել պարտքերը: 

 

«Բայդենը փորձում է վերաշարադրել պատմությունը ՝ պնդելով, որ կատարել է աշխատանքի իր մասը պետական պարտքի հարցում, և իրեն չի կարելի մեղադրել դեֆոլտի մեջ ։ Իրականում նա հրաժարվել է բանակցություններից ավելի քան 100 օր առաջ»‎,- ասել է Մաքքարթին։ 

 

Նշվում է, որ հունիսի 1-ին ԱՄՆ-ն կարող է դեֆոլտ ունենալ։ Ավելի վաղ Բայդենը Կոնգրեսի առաջնորդների հետ քննարկել է պետական պարտքի առաստաղի բարձրացման հարցը, սակայն հանրապետականներն առաջարկել են պետական պարտքը բարձրացնել 1,5 տրիլիոնով ՝ բյուջեի ծախսերը 4,5 տրիլիոն դոլարով կրճատելու դիմաց: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նշել է, որ պետական պարտքը չբարձրացնելուց հրաժարվելը կհանգեցնի տնտեսական աղետի:

Քաղաքականություն