Ռուսաստանում հետախուզում է հայտարարել Պուտինին «ձերբակալելու» հրաման տված դատախազի նկատմամբ
Ռուսաստանի ՆԳՆ-ն Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է РИА НОвости-ն` հղում անելով հետախուզվողների գերատեսչական տվյալների բազային։
«Հետախուզման հիմքը՝ հետախուզվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,-նշված է Խանի քարտում։
Միևնույն ժամանակ, չի նշվում, թե ինչ հոդվածով են փնտրում 53-ամյա դատախազին։
Հիշեցնենք` Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային «ձերբակալելու» օրդեր էր տվել:
Նմանատիպ հոդվածներ
Այն ինչ անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել․ Զուրաբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում...
ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատությ...
Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային...
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...