ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԻՊ-ը՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործի մասին

Ես չեմ կարող հանցակազմի վերաբերյալ գնահատական տալ, ես խոսում եմ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե իրավաբան։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործին։

 

«Ես դեպքի հետ կապված գնահատական տալ չեմ կարող։ Այս գործը մեր ուշադրության կենտրոնում է, պաշտպանի ներկայացուցիչները երեկվանից սկսած անընդհատ այցելել են զոհված զինծառայողների ծնողներին, կապի մեջ ենք եղել իրավասու մարմինների հետ։ Մեզ ծնողները վատ վերաբերմունքի մասով դժգոհություն չեն հայտնել, միակ բողոքը կապված է եղել ձերբակալության օրինականության հետ։ Աշոտ Փաշինյանի հետ չենք խոսել»,- նշել է Մանասյանը։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Քաղաքականություն