ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանկերի համարներից են զանգում, կոդ ուզում․ Մարտիրոսյանն ահազանգում է
Տարբեր կիբերհանցագործներ սովորել են հայկական բանկերի հեռախոսահամարներից զանգել՝ այս մասին ահազանգում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Իր տեսաուղերձում Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Զանգում են բանկի համարից՝ կեղծ, ասում են՝ անվտանգության խնդիր ունեք, հիմա կոդ կտանք, կոդը հետ ուղարկեք, որ մենք պաշտպանեք ձեզ։ Բնականաբար մարդիկ վախենում են, կոդը գալիս է, կոդը տալիս են իրենց ու փողերը գնում են»։
Մեդիափորձագետը խորհուրդ է տալիս նման իրավիճակում հին ու բարի մեթոդին ապավինել` որևէ մեկին չտալ որևէ կոդ։