ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադասյանը՝ Հայաստանում հայտնաբերված 1 տոննա քաշով թմրամիջոցի մասին
ԱԱԾ-ն հայտնաբերել է Հայաստան ներմուծված «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց: Կառավարության ճեպազրույցների ժամանակ թեմային անդրադառնալիս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ դեպքի առնչությամբ մանրամասներ չի կարող հայտնել, և որ ձեռնպահ կմնա որևէ մեկնաբանությունից, բայց կարող է ասել՝ ինչպես է սխեման գործել:
«Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերի համակարգեր, ալգորիթմներ, որոնց հիման վրա պետք է վեր հանեն, թե որ կոնտեյներն են կամ որ բեռնատարն են ստուգում: Բնականաբար, դրա մասին գիտեն նաև մաքսանենգ ճանապարհով այս կամ այն ապրանք տեղափոխող ընկերությունները, և իրենք էլ կիրառում են տարբեր մեխանիզմներ»,- ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում: