ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ձերբակալվել են կանայք, որոնք նորածին աղջկա են վաճառել առևտրի կենտրոնում
Մոսկվայի հյուսիսում երեք կանանցից բաղկացած կազմակերպված հանցավոր խումբը նորածին երեխային վաճառել է անծանոթի։ ՌԴ ՔԿ-ն արդեն սկսել է նախաքննությունը։ Այս մասին հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող առեւտրի կենտրոնում
Կանայք 2023 թվականին ծնված աղջկան գնահատել են 60 հազար ռուբլի։ Ինչպես գրում է РЕН ТВ-ն՝ գնորդը իրավապահ մարմինների գաղտնի աշխատակից էր:
«Գումարի ստացման և երեխայի փոխանցման համար համապատասխան անդորրագրերը պատրաստելուց անմիջապես հետո այդ կանայք բերման են ենթարկվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին քննիչները պարզում են դեպքի հանգամանքները՝ ուսումնասիրում են տեսագրությունները և փնտրում ականատեսների։ Աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։