ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համար 1 երթուղում գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը

Երևանում հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկսվել է պիլոտային ներդրումով՝ համար 1 երթուղում:Փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը. հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։ 

Համակարգից օգտվելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել N 1 երթուղու երկայնքով տեղակայված կանգառների հարակից տարածքներում առկա «ԹելՍել» վճարային տերմինալներից և Telcell բջջային հավելվածի միջոցով: 

Հարցերի դեպքում քաղաքապետարանից խորհուրդ են տալիս զանգահարել ավտոբուսներում տեղադրված վալիդատորի էկրանին նշված հեռախոսահամարով:

Քաղաքականություն