
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Երեք ամիս անց Սիրիայում փլատակներից ողջ տղամարդ են դուրս հանել

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից երեք ամիս անց փլատակներից տղամարդ է դուրս բերվել։ Համացանցում տարածվում է նրա լուսանկարը, խիստ նիհարած տղամարդ՝ հաստ մորուքով և բեղերով: Թե ինչպես է նա կարողացել ողջ մնալ, չի հաղորդվում։ Հայտնի է, որ փրկվածին տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի նա կարողանա վերականգնվել: Այս մասին հայտնում է Iz.ru-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։