ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում տղամարդը սպառնացել է պայթեցնել նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը: Ինչպես հաղորդում են Ոստիկանությունից, հաղորդումն անհապաղ փոխանցվել է ոստիկության Կումայրիի բաժին։

 

Մյասնիկյան փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Իրավապահներն անմիջապես սահմանազատել են նշված վայրը և ձեռնարկել համապատախան միջոցառումներ։

 

Ոստիկանության Կումայրիի բաժնի ղեկավարության բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:

 

Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են։

Քաղաքականություն