ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ազովի» զինյալները փոխհրաձգություն են կազմակերպել. հինգ մարդ վիրավորվել է

«Ազովի» զինյալները (ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն Ռուսաստանի Դաշնությունում) փոխհրաձգություն են կազմակերպել Զապորոժիեի  «Թայսոն» խմբավորման անդամների հետ. առնվազն հինգ մարդ վիրավորվել է: Տեղեկությունը հայտնում է Readovka-ն: 

 

Նախօրեին Զապորոժիեի Փոքր շուկայի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ավտոկայանատեղիում Ազովի զինյալների և տեղի քրեական հեղինակությունների միջև, ասել է «Մենք միասին ենք Ռուսաստանի հետ» շարժման ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։ Բախման հետեւանքով տուժել է հինգից վեց մարդ։

 

Հաղորդվում է, որ իբր առաջինը կրակ է բացել «Թայսոն» կազմակերպված հանցավոր խմբավորումը։ Դեպքի փաստով նախաքննություն է սկսվել զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ապօրինի կիրառելու, ինչպես նաև Ուկրաինայի քրեական օրենսգրքով խուլիգանություն հոդվածով։ Հոդվածները նախատեսում են պատիժ՝ մինչև յոթ տարի ժամկետով ազատազրկում։

Քաղաքականություն