Մխիթարյանը հայտնվել է ՉԼ-ի լավագույն կիսապաշտպանների հնգյակում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար և ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում ՝ ըստ Fedex Perfomance Zone վարկանիշի: Նշվում է, որ նշված տվյալները հրապարակվել են ՈՒԵՖԱ-ի կայքում։
Մխիթարյանը վաստակել է 297 միավոր։ Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է իտալական մեկ այլ ակումբի ՝ «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը «Ինտերի» և «Միլանի» միջև, որում Մխիթարյանի թիմակիցները հաղթեցին 2:0 հաշվով: «Ինտերի» կազմում աչքի ընկան Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Էդին Ջեկոն և Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, 34-ամյա Հենրիխ Մխիթարյանը: