
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գերմանիայում` Բունդեսթագի դիմաց, կովերին են արածեցնում

Գերմանիայում Greenpeace բնապահպանական կազմակերպությունը և Գյուղական գյուղատնտեսության աշխատանքային խումբը (AbL) կովերի բերել են Բունդեսթագի շենքի դիմաց գտնվող սիզամարգ՝ ի նշան բողոքի կովերին գոմերում պահելու դեմ։
Greenpeace-ի քարոզարշավի խոսնակ Լասե վան Ակենը հայտարարել է, որ կարող է տարօրինակ թվալ Բեռլինի կենտրոնում գտնվող սիզամարգերի վրա կովերի հայտնվելը, սակայն նշել են, որ տարվա 70 տոկոսը նրանք գոմում են:
«Պետք է նշել, որ կովը արոտավայրինն է»,- ասել է նա։