ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձրևի տակ հաղթանակը տոնելով. «Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ կայացավ Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը:
Տիտղոսն իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Երևանի «Ուրարտուն»՝ մրցակցին հաղթելով 2-1 հաշվով:
«Իհարկե, հեշտ եզրափակիչներ չեն լինում և չեն էլ եղել։ Սա բարդ եզրափակիչ էր։ Մենք կարողացանք արագ գոլ խփել, բայց նաև սկզբում բաց թողեցինք՝ ստանալով այն սցենարը, որն ակնկալում էինք։ Կարեն Մելքոնյանի հրաշալի գոլը գեղեցկացրեց այս եզրափակիչը, որի շնորհիվ դարձանք գավաթակիր»,- խաղի մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
Հավելենք, որ ֆուտբոլիստներն իրենց հաղթանակը տոնում էին տեղատարափ անձրեւի տակ: