ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանը վարում է նոր տրոլեյբուսը. դրանցից 4-ն արդեն Երևանում են
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսից չորսն արդեն Երևանում է:
Նոր տրոլեյբուսների հնարավորություններին է ծանոթացել հավաքակայան այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նաև վարել է այն:
Նշենք, որ նոր մրցույթ է հայտարարվել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար: Նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիրը: