ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները կանգնեցրել Արցախից հիվանդներ տեղափոխող մեքենան

Երեկ ծանր վիճակում գտնվող 9 բուժառու, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով, Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, ևս 21-ը սպասում է տեղափոխման հնարավորությանը, ասվում է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական քարոզչամեքենան այդ փաստը լայն լուսաբանել և ներկայացրել է, որպես փակ միջանցքով Արցախի բնակչության ազատ տեղաշարժի ապացույց: 

Հիշեցնենք, որ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախում Հագարի գետի կամրջի մոտ անցակետ էր տեղադրել, որի արդյունքում ամբողջությամբ կտրվել է Հայաստան-Արցախ կապը։  Ավելին, արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ: 

Նշենք նաև, որ Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելել են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։

 

Մանրամասները` տեսանյությում

Քաղաքականություն