ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էսօր կանգնած էի, բեսպիլոտնիկն եկավ, գլխիս վերևով անցավ. Սոթքի աշխատակից

Ադրբեջանցիներն անընդհատ կրակում են հատկապես Սոթքի ոսկու հանքի ուղղությամբ՝ խոչընդոտելով ռուսական Գեոպրոմայնինգի կողմից հանքավայրի շահագործումը։ Այսպիսի գրառում է կատարել լրագրող Նարինե Կիրակոսյանը` հրապարակելով տվյալ տեսանյութը:

 

«Մայիսի 11-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն սկսեցին կիրառել ականանետային և հրետանային միջոցներ։ Հետևանքում, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, հայկական կողմից վիրավորվել էր 4 զինվոր։ Այսօր՝ մայիսի 12-ին ադրբեջանցիները ևս սադրանքի են դիմել և ժամը 10:00-ի սահմաններում, Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ, ինչի հետևանքում 2 հայ զինծառայող վիրավորում է տացել։ Այս իրավիճակի նախօրեին «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան հետ գնացինք հանքավայրի տարածք և զրուցեցինք իրավիճակի մասին սկզբում ոսկու հանքի ռուս, հետո հայ աշխատակիցների հետ»:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն