Ով է Երեւանի 166 դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը. Armlur

Երեկ տեղեկացրել էինք, որ Երևանի 166 դպրոց են մտել ու աշակերտներին ծեծի ենթարկել: Ոստիկանությունն այս դեպքի առնչությամբ մանրամասներ էր ներկայացրել.

 

«Մայիսի 11-ին ժամը 12.57-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին»: 

 

ArmLur.am-ը գրում է`  քիչ առաջ հայտնի դարձել, որ աշակերտ Գ.Մանուկյանի հայը՝ Մ. Մանուկյանն է դպրոց ներխուժել երկու տղամարդու հետ։ Վերջինս այս պահին ձերբակալված է։

Քաղաքականություն