Հայաստանի վրա երեկ կրակում էին ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Հ1–ի տաղավարից. Անդրանիկ Թևանյան
Երեկ Հայաստանի վրա կրակում էին ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Երևանից, ավելի կոնկրետ՝ Հ1–ի տաղավարից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբության իր էջում գրառում է կատարել և այն վերնագրել.
«Ալիևի ու Փաշինյանի փաստաբան Լիպարիտյանը»:
Գրառման մեջ նա նշել է, որ Հանրային հեռուստաընկերություն կոչվածում հյուրընկալվել էր տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը, ով փրփուրը բերանին համոզում էր, որ Թուրքիան մեր հանդեպ լավ է տրամադրված, և որ Ադրբեջանի սիրտը շահելու համար պետք է ընդունել, որ Արցախն ադրբեջանական է՝ այն հույսով, որ Ալիևը կբաշխի մեզ 29.800–ը։
«Լիպարիտյանը նաև տեղեկատվական դիվերսիա և հոգեբանական ահաբեկչություն էր կիրառում՝ հայտարարելով, որ եթե հիմա թուղթ չստորագրենք ու Ալիևի ուզածը չտանք, ապա կլինի նոր պատերազմ ու նոր կորուստներ։
Լիպարիտյանը հանրության դյուրահավատ հատվածին փորձում էր համոզել, թե, իբր, թուղթ ստորագրելը կարող է զսպող դեր կատարել Ադրբեջանի համար։ Թե ինչպես պետք է դա զսպի, Լիպարիտյանն, իհրակե, չի ասում, բայց ամեն դեպքում «հիմնավորում» է, որ ճիշտն Ալիևի պահանջները բավարարելն է։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պետք է լինի 120 հզար արցախցու հետ», - գրել է Թևանյանը։
Պատգամավորը նշել է, որ Լիպարիտյանն այնպես էր քարոզում Ադրբեջանի օգտին, որ նույնիսկ քիրվայական գծի կողմնակից լրագրողն էր ընդվզում ու սրտնեղած եզրակացնում, որ Լիպարիտյանը հանձնվել է քարոզում և հավելել, որ վերջինս, սակայն, չի ուզում «հանձնվել» բառի տակ մտնել, թեև ամբողջությամբ դա է քարոզում։
«Եվ այս ամենը Փաշինյանի Բրյուսել մեկնելուց առաջ ու Սոթքի կրակոցներից հետո։ Երեկ, փաստորեն, ներսից ոչ պակաս էին կրակում մեր երկրի դեմ»,- գրել է նա և ավարտել գրառումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին:«Արմենպրես»-ի հաղորդմա...
Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյան
«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- հայտարարել է ՀՀ վարչապ...
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Վահե Ղազարյանին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին,...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...